Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց ռուսաստանցի օլիգարխը ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։

Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի մասին օրվա բացահայտմանը։

«Կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը, և չի հայտարարում, որ պատրաստ է դատի տալ հրապարակման հեղինակներին։

Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերն անհերքելի են։

Եվ պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը։ Նույնիսկ Պետրոս առաքյալըտ 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը։

Եվ հիմա, առավել քան հասկանալի է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչու էր կալուգացի օլիգարխը Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնում և դիմում միևնույն կոչով։ Պատճառը մեկն էր՝ նա պարզապես օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից է»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք The Insider-ի հրապարակման մասին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ