Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:

«Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Սամվել Կարապետյանի անձնական գործում որպես աշխատանքի վայր նշված է ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը։

Այս անհերքելի փաստից հետո արդեն կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ