Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան

Մայիսի 19-ին՝ ժամը 20։25-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ