![]()
Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանի խոսքով՝ «Եռագլուխ» կուսակցության օրակարգը համընկնում է Հայաստանի դեմ տարբեր օրակարգերին:
Ըստ նրա՝ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել՝ կեղծելով իրականությունը:
«Քաղաքացիները հունիսի 7-ին պետք է այս ամենին քաղաքական գնահատական տան»,- ընդգծում է նա:
Նրա խոսքով՝ պետք է պատշաճ ապահովվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը:
«Չի բացառվում, որ ռուսական ցանցի մի մասն ունի զենք-զինամթերք, կարող է ռուսական ռազմաբազան էլ մատակարարի, և դիմեն բռնության, մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ»,- ասում է նա՝ շարունակելով «Հասկանալով, որ ժողովրդի աջակցությունը չունեն, պատրաստ են գնան բռնության, մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանին բերեցին իշխանության»:
Թումասյանը նկատում է՝ Ռուսաստանի գործակալական ցանցը Հայաստանին վախեցնում է պատերազմով և տնտեսական պատերազմով. «Իշխանությունը զավթեն, ՀՀ-ն մտցնեն քաոսի մեջ»:
Զրուցակիցը նաև ասում է. «Չի կարելի թույլ տալ, որ համակարգային կաշառքով զբաղվող ուժը մասնակցի ընտրություններին: «Ուժեղ Հայաստան»-ը պետք է դուրս դրվի ընտրական պրոցեսներից»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()