![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:
«Կալուգացի օլիգարխը փաստորեն միջին վիճակագրական ФСБ-նիկ է, օտարի շահերին ծառայող։ Ամիսներ շարունակ ասում էինք, որ այս մարդու հայրենիքը Հայաստանը չէ, հիմա արդեն փաստերով ապացուցվում է, թե կոնկրետ ում է ծառայում։
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները։
«Ուժեղ Հայաստան» անվան տակ մեզ փորձում են հրամցնել մի նախագիծ, որի ղեկավարի անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում բացահայտ գրված է՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։
Սա ուղղակի սպառնալիք է մեր պետականությանը։ Մինչև հանրությանը համոզում էին, թե նա մեծ բարերար է ու քաղաքական գործիչ, պարզվում է՝ նրան պարզապես «ուժեղ ճնշել են» դրսից։
Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարի դրածոների կողմից։ Ովքեր ծառայում են օտար պետությունների հատուկ ծառայություններին, թող իրենց քաղաքական ամբիցիաները իրացնեն այնտեղ, որտեղ ստացել են իրենց անձնագրերն ու հրահանգները»,- գրել է պատգամավորը։
![]()