![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Ռուսաստանը հոգեբանական ճնշման ահռելի բեռ է դրել Հայաստանի ու հայ ժողովրդի վրա:
Ըստ նրա՝ մինչև հիմա հասկանալի չէ՝ կալուգացի օլիգարխը ինչու պետք է քաղաքական գործընթաց ղեկավարի:
«Հոդաբաշխ միտք չեն կարողանում ասել, օլիգարխները գիտե՞ն, որ Հայոց լեզուն ունի շարահյուսություն: Սրանց ասում ես նախկին, պայթում են, իրենք ռսաքոծ են ու ռսամեռ: Սամոն, սիբիրյան յազվան, սիկտիրկարը կապ չունեն, Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է»,- ասում է նա:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտում է. «Սամո-մամոները ջախջախված են, Ռուսաստանը սրանց փուռն է տվել, ինչպես ղարաբաղյան կլանին: Պուտինը սրանց որպես գործիք է օգտագործում, ժանգոտում են, շպրտում է»:
Շիրինյանի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ուժեղացնել. «Մատները աչքերի մեջ են մտցնում, խփեք մատներին ու վերջ. վարչապետի անվտանգությունը պետք է պահվի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()