![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում փաստաթղթեր է վերահրապարակել և գրել․
«Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։
![]()
![]()
![]()
Որոշ լրատվամիջոցներ հղում անելով Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեեստրին, գրել են, որ պաշտոնական քաղվածքում Նարեկ Կարենի Կարապետյանի անվան դիմաց նշված է՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»։ Փաստաթուղթը վերաբերում է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ին, որտեղ Կարապետյանը գրանցված է որպես մասնակից՝ 2.5% բաժնեմասով։
Փաստաթղթի համաձայն՝ տվյալները ЕГРЮЛ-ում մուտքագրվել են 2020 թվականի օգոստոսի 18-ին։ Նույն բաժնում նշված է նաև նրա ռուսական հարկային համարանիշը և քաղաքացիությունը՝ «гражданин Российской Федерации»։
![]()