![]()
«Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, Նախիջևան, մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ»:
Այս մասին Սպիտակում քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ ժողովուրդը պետք է հրաժարվի կանգառի հոգեբանությունից և Հայաստանի Հանրապետությունն ընկալի որպես հայրենիք և հանգրվան։
Այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնմամբ։ Մենք տեղ ենք հասել, ժողովո՛ւրդ»,- նշել է նա։
![]()