![]()
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների հետ ուղևորվել է Լոռու մարզ:
Սպիտակ քաղաքում իր ելույթում ՀՀ վարչապետը խոսել է սադրանքների մասին, որոնք, ըստ իրեն, հստակ ծրագրված են և վճարված:
Վարչապետին մինչ այդ մոտեցել է տարեց մի քաղաքացի, խոսել Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործում Փաշինյանի մեղավորության մասին:
Վարչապետը նշել է, թե ամեն օր իրեն են մոտենում նման մարդիկ, ինչը հստակ ուղղորդված սադրանք է:
«Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա»,- ասել է նա ու հավելել, որ ավելի լավ է՝ չմոտենան ու քարոզարշավը չխանգարեն, քանի որ իրենք չեն գնում, մյուս կուսակցությունների քարոզարշավը չեն խոչընդոտում:
![]()