![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության դաշտից հնչող պնդումներին:
«Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝ կալուգացի օլիգարխի, Քոչարյանի, Սերժի, Ծառուկյանի, Թաթոյանի և մյուս անվճար հավելվածների ներկայացուցիչները պնդումներ են անում, թե տեռորիստական խմբավորման սպառնալից հայտարարությունն իշխանությունն է կազմակերպել, որովհետև դա ձեռնտու է մեզ:
Գիտե՞ք ամեն անգամ ինչու եք ջախջախվում: Որովհետև դուք պլյուս նինակարապետյանց իրավապաշտպան կոչվածները մեզ չափում են նույն արշինով, ինչ մինչև 2018 թվականիը եղած հանցագործ իշխանությանը:
Այսինքն իրենք մտածում են, որ մենք նույնն ենք, ինչ իրենց քաղաքական գործընկեր ու «հայրիկ» Սերժը, որը կարող էր, օրինակ, ՊՊԾ գնդի հարձակում արտոներ: Շարունակեք, մենք դեմ չենք»,- գրել է Հարությունյանը:
![]()