![]()
Քարոզարշավի շրջանակներում մայիսի 18-ին ունեցած ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանն անդևադարձել է ընդդիմությանը՝ անվանելով ծախու։
Դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ Փաշինյանն ասել է․
«Զարուհի, Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես։ Էժան, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները՝ դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք։ Դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն։
Էդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, կլիներ 2003-ին, 2004-ին, եթե Լևոնը, Զարուհին, Րաֆֆին ու իրենց նման ստահակները նախապես գործարքի գնացած չլինեին։ Դուք պիտի պատասխան տաք, թե ինչի է հեղափոխությունն եղել 2018-ից։
1996 թվից էս ժողովուրդը երազում է, որ ինքը տերը լինի իր իշխանությանը։ Վազգեն Մանուկյան, ծախված, Զարուհի Փաստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան, ձեր ամբողջ «շայկան» վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որոնք ժողովրդին ամեն անգամ տարել են դեպի պարտության»,- ասել է վարչապետը։
![]()