Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ

Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որ խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ դիմակավոր փսլնքոտները, նախ պետք է հիմնավորեն, թե ինչու են իրենք կենդանի։ Պետք է հիմնավորեն, թե ինչու հազարավոր հայաստանցի երիտասարդներ զոհվել են իրենց համար, և իրենք ինչու են կենդանի, որ հիմա էլ եկել են Հայաստանում ուզում են հրահրել ներքին բախումներ և Հայաստանը ներքաշել արտաքին բախումների մեջ։

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ձևակերպելով Հայաստանի ընթացիկ քաղաքական պրոցեսի օրակարգը։

«Ղարաբաղի պսևդոէլիտան, որը պատանդի կարգավիճակում է պահել և Հայաստանի, և Ղարաբաղի ժողովրդին, այս քաղաքական պրոցեսի արդյունքում պետք է ծնկի բերվի։ Խոսքը պատերազմի եռագլուխ կուսակցության մասին է, «Ուժեղ Հայաստան» հորջորջվող, «Բարգավաճ Հայաստան» հորջորջվող, «Հայաստան դաշինք» հորջորջվող ուժերի։ Դրանք նաև Հայաստան անունն են գողացել և Հայաստան անունը պետք է վեցվի դրանցից որպես ապօրինի ձեռք բերված գույք։

Սա է առաջիկա քաղաքական օրակարգը և մենք այդ օրակարգը պետք է իրականացնենք՝ առանց Հայաստանին համակած ուրախությունը կորցնելու»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ