![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Անահիտ Ադամյանին չի զարմացնում վարչապետի սպառնացող տեսանյութերի տարածումը:
Ըստ նրա՝ սրանով ստորագրում են, որ «Հոկտեմբերի 27»-ը իրենք են կազմակերպել (-խմբ. նկատի ունի ՌԴ-ին և այսօր ընդդիմություն դարձած նախկին իշխանություններին):
Վերջինիս խոսքով՝ Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի թուլացումը ակնհայտ է, և դրա համար փորձում են ուժի ցուցադրություն անել:
«Հունիսի 8-ին այս ամենը չի ավարտվելու, պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու են»,- ասում է նա:
Անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանը խոնարհվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, Ադամյանը նշում է. «Նորից կառչում է Վազգենի փեշերից, Քոչարյանը նրա արձանին մոտենալու իրավունք չունի»:
Անահիտ Ադամյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նաև խոսել է իրենց քաղաքական ուժի ծրագրերի և այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()