![]()
Ղարաբաղցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում: Այնտեղ նրան է մոտեցել ղարաբաղցի Արթուր Օսիպյանը և սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նրա հայտարարությունները հունից հանել են վարչապետ Փաշինյանին:
![]()
Օսիպյանի «Ֆեյսբուք»-ից պարզ է դառնում, որ նա նախապես գրառում է արել և կանխամտածված գնացել ու սադրել է վարչապետին:
![]()