Թափած ուղեղ են. գործ ունենք մաֆիայի հետ. ուզում են ՀՀ-ն դարձնել Բելառուս, որ գնան էշի պես բանեն. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ սանձազերծել է աննախադեպ հիբրիդային պատերազմ:

«Հայաստանում Պուտինից ածանցվում են խոսող դատարկ գլուխներ և կեղտոտ բերաններ: Ուզում են ՀՀ-ն դարձնել Բելառուս, որ գնան Ռուսաստան էշի պես բանեն»,- ասում է նա:

Մեհրաբյանի նկատառմամբ՝ պուտինյան խաժամուժը ուզում է զգետնել Հայաստանի Հանրապետությունը. «Վայրահաչում են՝ «կացինը կբերեմ, ծառը կկտրեմ», գլուխդ պատով կտաս, թևերդ ու ոտերդ կջարդենք, սատկացնելու ենք»:

Ըստ զրուցակցի՝ անհրաժեշտ պահի ընդդիմությունը կմիավորվի. «Մեկ հրահանգով կմիավորվեն և առաջ կբերեն Քոչարյանին, որ Հայաստանը դարձնեն Բելառուս: Մենք գործ ունենք մաֆիայի հետ»:

Միաժամանակ պատգամավորի թեկնածուն նկատում է. «Քոչարյանի համար համբալը կոմպլիմենտ է, նա զոլավոր շորով պետք է լինի ուղղիչ աշխատանքային գաղութում: Քոչարյանը համակարգային թույն է Հայաստանի համար»:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ Մեհրաբյանն ասում է. «Հունիսի 8-ին Պուտինը պետք է արթնանա պարտության դառնահամը իր կեղտոտ բերանի մեջ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ