![]()
Ինչպես հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 18-ին շարունակում է քարոզարշավը Երևանում, որը պարբերաբար ուղեկցվում է ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների կողմից հրահրվող սադրանքներով, որոնք, ըստ տարբեր գնահատականների, նպատակ ունեն ներքաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը, անդրադառնալով ղարաբաղցի Արթուր Օսիպյանի սադրանքին, հարցրել է՝ ինչու է նա կենդանի, մեր տղաները զոհված։
«Ի՞նչ էր անում՝ թիկունքում պայոկ էր ուտո՞ւմ»,- նկատել է վարչապետը։
Հարցին, թե Օսիպյանը նաև խոսել է Ղարաբաղի հարցի մասին, Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է՝ հարցը փակված է։
«Չկա Ղարաբաղի հարց, հարցը փակված է, ով ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ա ունենալու»,- ասել է նա։
![]()