![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների և համակիրների հետ Արաբկիր վարչական շրջանում է:
Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցած մի կին սկսել է վիրավորել նրան, մեղադրել ամենատարբեր հանցանքների համար, գոռգոռալ, հայտարարել, թե վարչապետը որոշել է «կզացնել» իրենց: Ի վերջո, վարչապետի և կնոջ միջև ընդհարում է սկսվել:
Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանն իր խոսքում, անդրադառնալով միջադեպին, ասել է, թե կինը ներկայացել է որպես գիտությունների թեկնածու:
«Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է: Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ: Մենք գիտական համակարգին էնքան տեխնիկա ենք մատակարարել, որ էդքան բան երբևէ չի եղել, աշխատավարձերը մինչև 300 տոկոսով ավելացել են․ էս ենք մենք արել գիտության ոլորտի համար»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()