Սամվել Կարապետյանը ստախոս է. Ալեն Սիմոնյան

Ես ասում եմ՝ Սամվել Կարապետյանը ստախոս է, ես իրեն մեղադրում եմ ստախոսության մեջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի 300 հազար ադրբեջանցի են գալու Հայաստան։

«Թող Սամվել Կարապետյանը ինձ դատի տա: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կալուգայի Սամվել Կարապետայնը, երբ ասում է, որ 300 հազար ադրբեջանցի է իշխանությունը պատրաստվում հետ բերել, նման պայմանավորվածություն ունի, նման հարց է քննարկել, եթե ինքը այդքան պլոճիկ ունի, եթե ինքը այդքան իր մեջ վստահ է, ես իրեն առաջարկում եմ ինձ դատի տալ՝ կամ հակառակը լռել, որովհետև ամեն անգամ, երբ ինքը խոսում է իր վարկանիշը գահավիժում է, իսկ իմ վարկանիշը բարձրանում է, առաջարկում եմ իրեն շատ խոսել»,-նշեց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ