![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների և համակիրների հետ Արաբկիր վարչական շրջանում է:
Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ նրանց գերակշիռ մեծամասնությունը աջակցություն է հայտնել վարչապետին ու Կառավարության որդոգրած օրակարգին:
«Խնայեք ձեր առողջությունը, մի բարկացեք, Ձեզ մի բան եղավ անտեր կմնանք»,- ասել է քաղաքացիներից մեկը Փաշինյանին:
Մեկ այլ կին, գրկախառնվելով ՀՀ վարչապետի հետ շնորհակալություն է հայտնել վերջինիս խաղաղության և իրականացված աշխատանքների համար:
«Իմ համեստ, խաղաղության աղավնի վարչապետ»,- ասել է կինը:
Մեկ այլ քաղաքացի էլ օրհնություններ է շռայլել և համբերություն մաղթել Կառավարության ղեկավարին:
«Աստված թող օրհնի ձեզ ու ձեր ընտանիքին․ Ձեզ համբերություն»,- ասել են վարչապետին:
![]()