![]()
Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է՝ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար բան է, վստահ եմ դրանում:
Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:
«Ուժեղ Հայաստան». այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, որ բան կա, մարտին դա անցավ, հետո լույսերը տվեցին, տեսախցիկները միացրին, և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում, և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում»,- նշել է նա:
![]()