Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին:

Թորոսյանը հրապարակել է Քոչարյանի հայտարարությունը, որում նա նշում է, թե պատերազմի օրերին որոշել է «Մոսկվա թռնել, համոզել պատերազմը դադարեցնել»: Ըստ Քոչարյանի՝ արգելված էր իր երկրից դուրս գալը, սակայն դատարանի որոշմամբ՝ ստացել են թույլտվություն երկրից բացակայելու համար, սակայն հետո քովիդի թեստը դրական պատասխանով է եկել, ու ըստ իրեն՝ ՀՀ իշխանություններն այդպիսով խոչընդոտել են իր մեկնելն ու պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը:

Թորոսյանը նշել է, որ Քոչարյանը շարքային ստախոս է, քովիդի սահմանափակումները չէին կարող արգելել երկրից մեկնելը, իսկ պատերազմը դադարեցնել նա չէր կարող:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ