Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին տարբեր շրջաններում քարոզարշավի դուրս եկած միլիարդատեր ընդդիմադիրներին:

«Բայց խոստովանեք` չքնաղ տեսարան է, որ Հայաստանի երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի` եթերում: Նրանք անօգնական են`սեփական տգիտության առջև:

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա´ է ժողովրդավարության ուժը»,- գրել է Կոնջորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ