![]()
«Եթե Զելենսկին հետաքրքրված է բանակցություններով, ապա պետք է զանգահարի Պուտինին»:
Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ հայտնելով, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը Պուտինին է փոխանցել Զելենսկիի ուղերձը։
«Զելենսկին Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով», — ասել է Ֆիցոն։
Միևնույն ժամանակ, նա հրապարակավ հայտարարել է, թե ինչ է արձագանքել Ռուսաստանի նախագահը Զելենսկիի ուղերձին։
«Եթե Ուկրաինայի նախագահը հետաքրքրված է հանդիպումով, ապա պետք է հեռախոսով կապվի իր ռուս գործընկերոջ հետ», — ասել է Սլովակիայի վարչապետը։
![]()