![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:
Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետը նշել է, որ այսօր հիվանդների մահճակալների կողքին երկրորդ աթոռն է դրված, և եթե առաջին աթոռին նստած է հիվանդի ամենահարազատ մարդը, երկրորդին նստած է հարզատ պետությունը:
«Հարազատ պետությունը սիրում է ձեզ, Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզնից յուրաքանչյուրին, և մենք ուզում ենք, որ դուք զգաք էդ սերը, մեր երեխաները զգան: Ինչու՞ են երեխաները այստեղ. երեխաներին ի՞նչը կարող էր բերել այս հրապարակ՝ միայն սերը»,- ասել է ՀՀ վարչապետը:
![]()