![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց ձորի մարզում:
Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում որտեղ ժողովուրդը մի կտոր հաց է կիսել, խոսել է խաղաղություն ունենալու մասին, սակայն վերնախավերում գտնվող մարդիկ մշտապես դա չեն նկատել:
«Բազում զոհերի և զոհողությունների գնով մենք հասել ենք խաղաղությանը, մեր երազանքների հայրենիքին, և պետք է ամուր պահենք մեր երազանքների հայրենիքը, որի հպարտ քաղաքացիներն ենք մենք: Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք:
Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր և տեր կանգնեք խաղաղությանը, որը տեսանելի է և շոշափելի»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()