Սամվել Կարապետյանի երեկվա ելույթը մոնտաժվել է․ «հաղթարշավ» բառի սխալ արտաբերումը հանվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան»-ը երեկ մեկնարկած քարոզարշավի ավարտին հանրահավաք անցկացրեց կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տան բակում։

Իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ Կարապետյանը մի քանի անգամ սխալվեց «հաղթարշավ» բառն արտաասանելիս՝ փոխարենն ասելով «հաղթարշար»։

Թեև այս դրվագը հումորով էր ընկալվել ոչ միայն թիմակիցների և հավաքի մասնակիցների, այլև հենց Կարապետյանի մոտ, սակայն ավելի ուշ քարոզարշավի առաջին օրվա մասին պատմող կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում այդ լեզվասայթաքումը հանված էր։

Ելույթի մեկ այլ հատվածում, ամեն դեպքում, Սամվել Կարապետյանը ճիշտ է արտաբերում «հաղթարշավ» բառը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ