![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 9-ից 11-ը եռօրյա հրադադարի և գերիների փոխանակման մասին: Նա հրամայել է այդ ընթացքում սահմանել «լռության ռեժիմ»: Մոսկվան ևս համաձայնել է աջակցել Թրամփի նախաձեռնությանը:
«Ամերիկայի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում մենք ստացանք Ռուսաստանի համաձայնությունը 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակման վերաբերյալ։ Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Ուկրաինան հետևողականորեն աշխատում է իր ժողովրդին ռուսական գերությունից վերադարձնելու ուղղությամբ։ Ես մեր թիմին հանձնարարել եմ անհապաղ պատրաստել փոխանակման համար անհրաժեշտ ամեն ինչ»,- գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 9-11-ը եռօրյա հրադադարի մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում կլինի եռօրյա հրադադար (մայիսի 9, 10 և 11): Ռուսաստանը նշում է Հաղթանակի օրը, բայց նաև Ուկրաինան, քանի որ նրանք նույնպես կարևոր դեր են խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այս հրադադարը կներառի բոլոր ակտիվ ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև յուրաքանչյուր երկրից 1000 գերիների փոխանակում», — գրել էր նա սոցցանցի իր էջում:
![]()