![]()
Մայիսի 8-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
![]()
![]()