![]()
Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ նոր ձայնագրությանը։
Հատկապես առանձնացրել է ՔՊ-ի հետ կապված հայհոյանքի դրվագը՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը ևս ասուլիսում խոսում էր հայհոյանք տալու մասին։
«Փաստորեն իրենք միայն քֆուրի լեզուն են հասկանում, երևի իրենց հետ միայն քֆուրով են խոսում, իրենք էլ պատրաստվում են ՀՀ քաղաքացու հետ նման կերպ վարվել։
Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը»,- ասել է Կոնջորյանը։
![]()