Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք․ վարչապետ

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:

Քարոզարշավի ժամանակ գյուղացիներից մեկը ՀՀ վարչապետին խնդրել է վերանայել կաթի մթերման արժեքները, քանի որ ըստ նրա՝ գյուղացին տուժում է նման արժեքներով:

Ըստ բնակչի՝ կաթի մթերումն իրականացվում է 170 դրամով այն դեպքում, երբ 15 տարի առաջ անգամ իրականացվել է 190 դրամով:

«Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք»,- ի պատասխան՝ ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ