![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում:
Խուզարկությունները մասնավորապես իրականացվում են Անիում և Մարալիկում։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։
![]()