![]()
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ մայիսի 7-ին, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։
Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում էր տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքը տեղի էր ունեցել ԲՀԿ-ի՝ օրենքի խախտումով տեղադրված պաստառն ապամոնտաժելու ժամանակ։
![]()