![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին՝ ուղղված վարչապետին:
«Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինագեն սունկ է բերել հետը Հայաստան, ուտում է ամեն նիստից առաջ»,- բառացի հայտարարել էր Սամվել Կարապետյանը:
Ռուբինյանը նշել է, որ կարծում է՝ հիմա արդեն պարզ է, թե ինչու սեփական դեմքով խոսելու փոխարեն մշտապես արհեստական բանականությանն էին դիմում Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները:
«Որովհետև գիտեին, որ նման լիակատար ապուշություններ է դուրս տալու: Կարծում եմ՝ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև միայն կայֆի տակ գտնվող մարդը կարող է կարծել, թե նման անգրագետը կարող է Հայաստանում իշխանություն վերցնել»,- ասել է Ռուբինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()