![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախընտրում է ցույց տալ, քան պատմել, թե ինչ է արել Հայաստանի համար Ֆրանսիայի նախագահը:
Այս մասին նա նշել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Ի՞նչ է արել Մակրոնը Հայաստանի համար» հնչած հարցին ի պատասխան:
«Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել։
«Ինչի՞ պատմեմ, ցույց կտանք»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է լինելու ՀՀ քաղաքացիներին։
![]()