![]()
«Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել, թող արտահայտի»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցին, Փաշինյանն ասել է, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանին դաշնակից չէ։
Հարցին, թե ինչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար, Փաշինյանը պատասխանեց՝ մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել։
«Ինչի՞ պատմեմ, ցույց կտանք»,- հայտարարել է վարչապետը:
![]()