Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ դեռ Մոսկվա կատարած այցի ժամանակ է Պուտինին ասել, որ չի կարողանա մասնակցել շքերթին, քանի որ Հայաստանում մեկնարկում է քարոզարշավը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավելի վաղ ասել էր, թե Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի վարչապետին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ