Ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին։

Ֆրանսիայի առաջնորդը այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։

Մակրոնը նշել է, որ զրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության վերաբերյալ և դատապարտել է ԱՄԷ-ում քաղաքացիական ենթակառուցվածքների, ինչպես նաև մի քանի նավերի վրա հարձակումները։

«Բոլոր կողմերը պետք է առանց ուշացման կամ նախապայմանի վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հիմունքներով վերականգնել հակամարտությունից առաջ գոյություն ունեցող նավարկության լիակատար ազատությունը»,- ընդգծել է Մակրոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ