![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․
Սա կատարյալ անհեթեթություն է: Հայաստանի քաղաքացիները 20 միլիարդ դոլար ՉԵՆ ՊԱՐՏՎԵԼ:
Եթե հիմնվում է վերջերս հրապարակված թվերի վրա, պիտի հասկանար, որ 7.4 տրլն դրամը ոչ թե պարտված, այլ կատարված խաղադրույքների ծավալն է, որի մոտ 95%-ը շահումների տեսքով ետ է վերադարձվում:
Դա օրենքի պահանջ է:
Պարոն Կարապետյանը կամ հայերեն հասկանալու հետ խնդիր ունի, կամ միտումնավոր մանիպուլացնում է:
Աղքատության հաղթահարելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի հայերեն սովորեք:
Էս որակի էժան մանիպուլյացիաներով ընդամենը հերթական անգամ ապացուցում եք ձեր ոչ կոմպետենտությունը:
![]()