![]()
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։
«FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
![]()