![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին ասվում է «X»-ում Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ։
Մենք նաև մտքեր ենք փոխանակել Գաբալայում կայացած հանդիպմանը քննարկված հարցերի երկկողմ օրակարգի շրջանակներում իրականացման վերաբերյալ», — ասվում է գրառման մեջ։
![]()