Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ թիրախ չդարձնելով որևէ երկրի:

Ըստ նրա՝ աշխարհի կենտրոնների ընկալումը 2018 թվականից հետո Հայաստանի նկատմամբ փոխվել է:

«Ընտրել ենք մի ճանապարհ, որը մեզ կմիացնի աշխարհի քաղաքակիրթ երկրներին: ՀՀ իշխանությունները չեն նահանջում ժողովրդավարության սկզբունքներից: Վայնասուն են բարձրացնում, թե սա Նիկոլ Փաշինյանի համար է արվում, բայց իրականում սա դարակազմիկ իրադարձություն է»,- նկատում է նա:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը կարիք չունի Սամվել Կարապետյանի նման դոնորների, որ բարեգործություն անեն, հետո ժողովրդի քթից բերեն:

«Նողկալի են, ժողովուրդը աչքով աչք չի ուզում տեսնել, քաղաքացիները մեկընդմիշտ նետել են քաղաքական աղբանոցը, նրանք գտնվում են հոգեվարքի մեջ, ընտրությունները ուզում են վերածել կրկեսի: Սամվել Կարապետյանը որքան քիչ խոսա, այնքան «Ուժեղ Հայաստան»-ի ձայները շատ կլինեն: Մի լափամանից տեղափոխվում են մյուս լափաման: Պատրաստ են ամեն տեսակի սրբապղծության: Չպետք է հաչոցներին ուշադրություն դարձնենք»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ