Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ

ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը (կազմում ՀՀ ԱԳՆ-ից և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակից ներկայացուցչներ) մայիսի 6-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը՝ այդ թվում՝ Արտեմիսը։

Իվանա Ժիվկովիչը ողջունել է ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական գործընթացներին վերաբերելի ՀՀ օրենսդրությունը և ընտրությունների նախապատրաստական ընթացքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ