![]()
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 6-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի գլխավորած պատվիրակության հետ:
Սարգիս Խանդանյանը, ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին, կարեւորել է Ռումինիայի հետ զարգացող հարաբերություններն ու խորհրդարանական համագործակցությունը:
ԱԺ պատգամավորն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացմանը, ներկայացրել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը: Այս համատեքստում Սարգիս Խանդանյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Ռումինիայի օժանդակությունն ու դերակատարությունը:
Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Երեւանում համաժողովի կազմակերպումն ու անցկացումը: Տիտուս Կառլատեանը խոսել է Ազգային ժողովի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում գործակցության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ:
![]()