Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը տեղ չհասավ, բայց ամուր կապերը ՌԴ-ի հետ պահում ենք

«Դարեր շարունակ մենք մտածել ենք, որ թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ ու մեծ եղբայր, որը կարող է պաշտպանել մեզ․ այս տեսակետը հիմա փոխվել է»:

Այս մասին Արարատ Միրզոյանի հետ «Դեմ առ դեմ» հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ երբ Հայաստանն ուներ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ։

«Դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսակետը քաղաքացիների շրջանում»,- ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կարողացել է իր քաղաքական ու տնտեսական կախվածությունը մեկ կենտրոնից նվազեցնել ու դիվերսիֆիկացնել ընկերների թիվը, բայց միևնույն ժամանակ ամուր կապեր է պահում Ռուսաստանի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ