Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ. ԱԽ քարտուղար

«Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել եմ «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը»:

Այս մասին իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նշել եմ, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:

Անդրադարձել եմ նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։

Նշել եմ, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում ընդգծել եմ, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ»,- գրել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ