![]()
Ես խորհուրդ եմ տալիս այդքան փողի մեջ տուն գալացող ուսուցիչներ կան, թող Սամվել Կարապետյանը հայերեն պարապի, որովհետև վանկերով խոսելը ու 50 կտորով մոնտաժ անելը՝ համ մոնտաժնիկն է մեղք, համ՝ մենք ենք մեղք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրան ինչ ասել են, ինքը կրկնում է, երեխաներ կան չէ՞, որ ոտանավոր են սովորեցնում, բայց չեն հասկանում ինչ են ասում, ինքը այդ նույն բանը կրկնում է, ու ես մտավախություն ունեմ, որ իրեն դրսից շպարգալկայով տվել են, ինքն էլ ասում է»,-նշեց Սիմոնյանը ։
Ինչ վերաբերվում է Էդուարդ Շարմազանովին՝ նա ասաց․ «Ես Էդուարդ Շարմազանովի մասին վատ բաներ չեմ ասում, այլ համարում եմ, որ այդ տղան ինչ-որ տղայա, ու թող իր՝ Աշոտյանի, Սերժ Սարգսյանի հետ 3-4 հոգով լռվեն»-հավելեց Ալեն Սիմոնյանը։
![]()