![]()
«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որն ամեն տարի, ամեն ամիս ինչ-որ գործողության հետևանքով մարդ է վերադարձնում ՀՀ, մենք գլուխ չենք ծռում, փորձում լավը թվալ, քաղաքականության մեջ տղամարդ խաղում, մենք գործ ենք անում և դրա հետևանքն այն է, որ ընդամենը 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիմելով ընդդիմությանը՝ Սիմոնյանը նշեց. «Հերիք է քաղաքական շահարկումներ անեն գերիների, անհետ կորածների ծնողների հետ կապված, մահացածների թիվն ավելացնեն, թողեք հայ ժողովուրդն ապրի, ուրախանա, ժպտա, գնա աշխարհ պտտվի, իր համար լավ բաներ առնի»:
Սիմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը նավս են այս երկրի վրա. «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի անեծքն են»։
![]()