Երբ Ռուսաստանն իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնում է ՀՀ-ի շահերի վրա, թե չի կանգնում. Ալեն Սիմոնյան

«Այդ տրամաբանությունը, որ ՀՀ-ն իր շահերը պետք է միշտ հետապնդի հետ նայելով, տեսնի՝ հանկարծ ՌԴ-ն չի նեղսրտում, որքանով է ճիշտ, ես համարում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետև Ռուսաստանը, երբ իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնում է ՀՀ-ի շահերի վրա, թե չի կանգնում: ՀՀ-ն Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում, ՀՀ-ն իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում: Աղա ջան ջղայնանո՞ւմ ես, ես բարև տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ երբ անցյալում պատերազմական վիճակի մեջ էինք Ադրբեջանի հետ, ՌԴ-ն և՛ զենք էր վաճառում Ադրբեջանին, և՛ դաշնակցային հարաբերությունների մեջ էր, և՛ ասում էր՝ մենք անկախ պետություն ենք ու բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները. «ՀՀ-ն պետք է ճո՞րտ լինի, իրեն ասեն՝ դու սրա պետք է լավ լինես, սրա հետ պետք է լավ չլինես, որ հանկարծ, եթե իրեն բարևեցիր կամ դիմավորեցիր, այսպես ոնց կլինի: Եկեք ընտրենք՝ կա՛մ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձայններս կտրում ենք, ընտրություններ, ազատ մամուլ չենք ունենում, կա՛մ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմ անելու, տեր կանգնել մեր պետությանը:

Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, դեռ ԿԸՀ-ն չհայտարարած արդյունքները՝ ՌԴ-ն շնորհավորել է, մեր ուժային ղեկավարների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ: Մենք մինչև 2018 թվականն անկախություն չենք ունեցել, իսկ 2020 թվականից հետո՝ հաշվի առնելով այն, որ մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ, ԼՂ ժողովուրդը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ, երբ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց, ակնհայտ դարձավ, որ չի կարելի գնալ մի երկրի մոտ ու դառնալ չեմ ուզում վատ բառեր ասել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ