Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ

Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, SOFEMA Group-ը և Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք և տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։

Նշվում է, որ սա կարևոր քայլ է ՀՀ զինված ուժերի շարժունակության և տեխնիկական վերազինման ճանապարհին։

Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը և Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր Airbus A321-200NX ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ և հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ