Հերթական գտածոն Գրանդ Քենդիի ամենաթանկարժեքը համարվող պաղպաղակի միջից (Photo)

Գրանդ Քենդիի ամենաթանկարժեքը համարվող պաղպաղակի մեջ մազ են գտել։

«Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում սպառողներից մեկը լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ գրանդ քենդիի Լյուքսոր պաղպաղակի միջից մազ է գտել։ Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել, որոնց մի մասն արդարացրել է արտադրողին, ասելով՝ «դե լավ, դուք որ տանը սարքում եք, մազ չի լինո՞ւմ», մյուս մասն էլ հերթով թվարկել է, թե տարբեր ժամանակներում ինչեր են հանել այդ ընկերության պաղպաղակների միջից։ Սկսած ատամի իմպլանտից, վերջացրած ապակու կտորով։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին էլ գրանդ քենդիի շոկոլադե կոնֆետների միջից սպառողը նուշի կորիզի սրածայր կտորներ էր գտել։ Հավանեք տեսանյութը ու բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի ձեր պաղպաղակի մեջ երբեք մազ չհայտնաբերեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ